Մարգարիտա Սիմոնյանի գլխավորած հեռուստաալիքը 3-րդն է Մեծ Բրիտանիայում

16:07 • 22.11.12

Հայազգի լրագրող Մարգարիտա Սիմոնյանի գլխավորած Russia Today՝ անգլերենով հեռարձակվող ռուսաստանյան հեռուստաալիքը 2012-ի 3-րդ եռամսյակի տվյալներով 3-րդն է Միացյալ Թագավորության լրատվական ալիքների շարքում՝ BBC News-ից և Sky News-ից հետո։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ BARB-ի՝ Հեռուստաալիքների վարկանիշի համազգային համակարգի զեկույցի հիման վրա:

 

Ըստ այդմ՝ Մեծ Բրիտանիայում շաբաթական Russia Today է նայում 555 հազար մարդ՝ 4 տարեկանից սկսած: Ռուսաստանյան անգլալեզու ալիքի ամսական լսարանը գերազանցում է 1,3 մլն մարդը, իսկ եռամսյակայինը՝ 2,5 մլն:

 

Այս ցուցանիշով Russia Today-ն առաջ է անցել Բրիտանիայում հեռարձակվող արտասահմանյան այնպիսի լրատվականներից, ինչպիսիք են կատարական Al Jazeera English-ը, ամերիկյան Fox News-ը, Euronews-ը: Վերջինիս լսարանին Russia Today-ի լսարանը գերազանցում է գրեթե կրկնակի:

 

BARB-ը Russia Today-ին իր վարկանիշում առաջին անգամ ներառել է այս տարվա հունիսին: