Նիկոլա Սարկոզիին 8 ժամ հարցաքննել են L'Oreal-ի գործով

23:56 • 22.11.12

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հարցաքննությունը անցկացրել է Բորդո քաղաքի դատական քննիչ Ժան Միշել Ժանտին, ով ավելի քան 8 ժամ հարցաքննություն է անցկացրել, հաղորդում է vesti.ru-ն:

 

Սարկոզին ստիպված է բացատրություններ տալ այն մասին, թե արդյո՞ք անօրինական նվիրատվություններ է ստացել իր 2007թ. ընտրարշավի կազմակերպման համար L'Oreal ընկերության սեփականատեր Լիլիան Բետանկուրից: Նման անօրինական կերպով գումարներ ստանալու վերաբերյալ մեղադրանքները Սարկոզին կտրականապես հերքում է:

 

Իր հերթին, Սարկոզիի մոտ թիմակիցներից, երկրի ներքին գործերի նախկին նախարար Կլոդ Գեանը, հինգշաբթի RTL ռադիոկայանի եթերից հավաստել էր, որ նախկին նախագահի աշխատակիցները մշտապես ծայրահեղ մանրամասնությամբ են ստուգել, թե որտեղից են ստացվում նախընտրական քարոզչությանը շնորհվող գումարները: