Թուրքիայում հայերի նախաձեռնությամբ կցուցադրվի Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը

09:13 • 22.11.12

Թուրքիայի «Հայ մշակույթի և զորակցության միությունը» Սայաթ- Նովայի 300-ամյակին նվիրված միջոցառում է նախաձեռնել։

 

Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, այն տեղի է ունենալու նոյեմբերի 25-ին։ Միջոցառման ընթացքում նախ ներկայացվելու է Սայաթ- Նովայի ստեղծագործությունը, այնուհետ ցուցադրվելու է հայ հայտնի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը։

 

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գունայը հայտարարել էր, որ իրենք կարևորում են տարբեր մշակույթների և լեզուների պատկանող ստեղծագործությունների հրատարակումը։
 

«Մենք նախատեսում ենք Հայ երաժշտության մեծ գուսան Սայաթ-Նովայի ստեղծագործությունների հուշագիրք հրատարակել»,-ասել էր Գյունայը։