Սալոնիկում թոշակառուն ներխուժել է բանկ և ապառնացել ինքնահրկիզվել

17:00 • 22.11.12

Հունաստանի Սալոնիկ քաղաքում այսօր թոշակառուն ներխուժել է Deposits and Loans Fund պետական բանկի մասնաճյուղ և սպառնացել ինքնասպան լինել, հայտնում է Корреспондент-ը։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ նա խոստացել է ինքնահրկիզվել, եթե նրան չվերադարձնեն սառեցված գումարները։


Հաղորդվում է, որ 72-ամյա տղամարդը (այլ տվյալներով՝ 62) իր հետ բերած տարայից բենզին է լցրել վրան և զինված է ատրճանակով։


Մինչ բանկի տնօրենն ու ոստիկանները փորձում էին համոզել տղամարդուն հրաժարվել ինքնասպանությունից, շենքում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են։ Ինչպես գրում է Tenea պարբերականը, բանկի տնօրենը մնում է ներսում՝ որպես պատանդ։


Ըստ իրավապահների տվյալների՝ տղամարդու նկատմամբ նախկինում մեղադրանքներ են ներկայացվել ապօրինի խաղային բիզնեսի վերաբերյալ։ Դրա շնորհիվ վաստակած միջոցները ժամանակավորապես տեղափոխվել են Deposits and Loans Fund և սառեցվել։
 

Հիշեցնենք, որ այսօր մի տղամարդ էլ ներխուժել է Ճապոնիայի բանկերից մեկն ու պատանդ վերցրել 5 մարդու։