Սիրահարված թուրքը զբոսանավով հասել է Մեծ Բրիտանիա
Մեծ Բրիտանիայի իշխանությունները երկրից վտարում են թուրք գործարարի, ով թագավորություն է հասել փոքրիկ զբոսանավով մի բրիտանուհու ետևից, ում սիրահարված է, հայտնում է BBC-ն։
Ռամզան Նոյան Քուլումը կնոջը սիրահարվել է 2005թ., Կիպրոսի ռեստորաններից մեկում, որտեղ նա մատուցողուհի է աշխատել։
Չնայած կինն ուշադրության չի արժանացրել նրան և վերադարձել է Մեծ Բրիտանիա՝ մեկ այլ տղամարդու հետ ամուսնանալու համար, Քուլումը, այնուամենայնիվ, հույս է ունեցել, որ կկարողանա նրան գրավել իր սիրով, ինչի մասին բազմաթիվ անգամներ գրել է իր բլոգում։
Նա մի քանի անգամ փորձել է կապ հաստատել նրա հետ, սակայն ապարդյուն։
Իսկ այս տարվա ապրիլին նա որոշել է զբոսանավով հասնել ՄԹ. ճամփորդությունն ավարտվել է նախորդ ուրբաթ։ Նրան անմիջապես ձերբակալել են բրիտանական մաքսային ծառայության աշխատակիցները՝ այցագրի և անձնագրի բացակայության համար։










