ԱՄՆ-ում մառախուղի պատճառով 140 ավտոմեքենաներ իրար են բախվել

23:43 • 22.11.12

ԱՄՆ Տեխաս նահանգի մայրուղիներից մեկում այսօր իրար են բախվել 140 ավտոմեքենաներ: Վթարի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել, զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:

 

Նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ նման զանգվածային ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է հանդիսացել ուժեղ մառախուղը:


Պատահարի հետևանքով մեծ խցանում է առաջացել նահանգի մեծ քաղաքները իրար կապող մայրուղու վրա: