Զինված հարձակում «Վնուկովո» օդանավակայանում. հափշտակվել է 75 մլն ռուբլի

17:43 • 22.11.12

Զինված անձինք հարձակում են իրականացրել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում՝ հափշտակելով 75 մլն ռուբլի, հայտնում է Россия 24-ը:

Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ Մոսկվայի ժամանակով 16:00-ին:

 

Երեք անհայտ անձինք հարձակվել են դրամ փոխադրողների վրա: Ըստ որոշ տվյալների՝ չարագործները ոստիկանական բաժանմունքներից մեկի աշխատակիցների հանդերձանք են կրել:

Հարձակվողներին հաջողվել է փախչել:

 

ՌԴ ՆԳՆ-ում այժմ նախաքննություն է սկսվել, որից հետո խոստանում են պատասխանել ծագած հարցերին: