Գազայի զինադադարից հետո Իսրայելը 55 պաղեստինցի զինյալի է ձերբակալել
Իսրայելական զորքերն Արևմտյան ափին պաղեստինցի «ահաբեկիչ գործիչների» են ձերբակալել, հայտնում է Courier Mail-ը:
Իսրայելը ձերբակալել է ընդհանուր առմամբ 55 պաղեստինցու Գազայի հատվածի զինադադարի հաստատումից ժամեր անց:
Ձերբակալվածները մեղադրվում են «տարբեր ահաբեկչական խմբավորումների հետ ունեցած առնչությունների համար»։ Իսրայելը նշում է, որ նրանք կապ ունեն «վերջին ահաբեկչական և բռնության գործողությունների հետ», ինչպես նաև՝ նրանց շարքում կան բարձրաստիճան գործիչներ: Ըստ Իսրայելի Հանրային ռադիոյի՝ խոսքը ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ»-ի գործիչների մասին է:
Անցած շաբաթ սրված ՀԱՄԱՍ-Իսրայել հակամարտությունը դադարեցվել էր երեկ՝ զինադադարով:










