Բրազիլիայում սպանել են ընդդիմադիր լրագրողի, ով պատրաստվում էր աղմկահարույց հոդված հրապարակել
Բրազիլական Կամպու Գրանդի քաղաքում՝ սեփական տան մոտ, սպանել են ընդդիմադիր լրագրող Էդուարդո Կարվալիոյին, ով աղմկահարույց հոդված էր պատրաստվում հրապարակել, հայտնում է BBC-ին։
Մահից մի քանի օր առաջ լրագրողն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ շուտով հրապարակելու է բավական լուրջ մեղադրական նյութեր։ Օրեր անց նրան սպանել են։
Կարվալիոն եղել է տեղական իշխանությունների և որոշ քաղաքական գործիչերի վերաբերյալ քննադատական նյութեր հրապարակող կայքի սեփականատերն ու խմբագիրը։ Անցյալ տարի նա մի քանի անգամ հայտարարել է, որ նա մահվան սպառնալիքներ է ստացել և դիմել է ոստիկանություն՝ իր անվտանգությունն ապահովելու խնդրանքով։










