Այսօր Գնումներից հրաժարվելու միջազգային օրն է
Յուրաքանչյուր տարվա նոյեմբերի չորրորդ ուրբաթ օրը մի շարք երկրների բնակիչներ մեկ օրով հրաժարվում են ցանկացած տեսակի գնումներից՝ հիշեցնելով, որ չափազանց շատ գնում կատարելը վտանգավոր հասարակական միտում է։
Գնումներից հրաժարվելու օրը (Buy Nothing Day) նշվում է ամերիկյան Գոհաբանության տոնից հետո, սուրբծննդյան տոներին ընդառաջ «զեղչային ժամանակահատվածում»։
Այդ օրը խանութները ստանում են իրենց տարեկան շահույթի 20-50 տոկոսը, իսկ զեղչերի ժամանակ ամենախոշոր առևտրի կենտրոններում նույնիսկ մահվան դեպքեր են գրանցվում։
Չորրորդ ուրբաթն անվանում են «սև ուրբաթ» (Black Friday)։
Հենց այդ օրն ակտիվիստները կոչ են անում բնակիչներին առողջ վերաբերվել իրենց գնումներին։ Այս ակցիա-տոնի գաղափարն առաջացել է ԱՄՆ-ում, 1992թ.-ին։ Գնումներից հրաժարվելու նախաձեռնությամբ է հանդես եկել էստոնական ծագմամբ կանադացի լրագրող Կալլե Լասնը։
2001թ.-ին Adbusters կայքի աջակցությամբ ակցիան ստացել է զանգվածային բնույթ։ Գնումներից հրաժարվելու օրը, Մեքսիկայից, Կանադայից ու ԱՄՆ-ից բացի, անցկացվել է ևս 55 երկրում։
Ներկայում այս ակցիային միացել է ևս 10 երկիր։
Ակցիային մասնակցության պայմանը հետևյալն է՝ 24 ժամվա ընթացքոմ հրաժարվել ցանկացած տեսակի գնումից։










