Չելյաբինսկում աշակերտուհին նետվել է 10-րդ հարկից՝ անպատասխան սիրո պատճառով
Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում նախաքննություն է տարվում 14-ամյա աղջկա ինքնասպանության փաստի վերաբերյալ, հայտնում է Интерфакс-ը։
Աշակերտուհու մարմինը հայտնաբերվել է նոյեմբերի 21-ին, Ակադեմիկ Մակեևի փողոցի շենքերից մեկի հարևանությամբ։ Ըստ նախնական տվյալների՝ նա դուրս է նետվել 10-րդ հարկի բնակարանի պատուհանից։
Իր նամակում աղջիկը գրել է, որ ինքնասպանություն է գործում անպատասխան սիրո պատճառով։ Ավելի վաղ նա արդեն ինքնասպանության փորձ ձեռնարկել էր։










