Չինացի բարձրաստիճան պաշտոնյան հեռացվել է պաշտոնից էրոտիկ տեսանյութի պատճառով
Չինաստանի կոմկուսի պետական պաշտոնյան հեռացվել է իր պաշտոնից այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է էրոտիկ տեսանյութ, որում նա հանդես է գալիս երիտասարդ կնոջ հետ, հաղորդում է BBC-ն:
Երկրի հաևավ արևմուտքի մարզային կուսակցական կազմակերպության ղեկավար Լի Չժեն-ֆուն հայտարարել է, թե իբր համացանցում երեքշաբթի հայտնված տեսանյութը կեղծ է:
Սակայն, կուսակցական կարգապահական հետաքննությունը հաստատել է տեսանյութի իսկությունը, և արդյունքում կուսակցական ղեկավարին որոշվել է հեռացնել:










