Ճակատագրական ստորակետ. ռուս թոշակառուն մահացել է՝ ստանալով կոմունալ վարձերի հսկայական հաշիվը

12:15 • 23.11.12

Ռուսաստանի Պերվոուրալսկ քաղաքում թոշակառուն մահացել է կոմունալ վարձերի հսկայական հաշիվը ստանալուց հետո, որտեղ սխալմամբ մոռացել են ստորակետ դնել, գրում է NEWSru.com-ը։


Կնոջը հայտնաբերել են տան հատակին ընկած՝ ձեռքում սեղմած վարձերի ստացականը։ Ենթադրվում է, որ նա պարզապես շոկի մեջ է ընկել ու մահացել՝ նման գումար տեսնելով: Ինչպես պարզվել է ավելի ուշ,  ստացականում օգտագործված 6,2 խմ ջրի փոխարեն գրված է եղել 62 խմ, ինչից էլ թոշակառուն ուղղակի ապշել է։

 

Սակայն սա նման առաջին դեպքը չէ Ռուսաստանում։ Ավելի վաղ մի քաղաքացի օգտագործված ջրի դիմաց ստացել էր 1 մլն ռուբլու հաշիվ։