Սև ծովում հայտնաբերվել է Նաիրի Հունանյանի մոր դին

19:22 • 23.11.12

Նոյեմբերի 23-ի գիշերը Ուկրաինայի Եվպատորիա քաղաքի առափնյա հատվածում՝ ափից 2 մ հեռավորության վրա հայտնաբվերվել է կնոջ դի. ԱԻՆ-ի աշխատակիցները դուրս են բերել 64-ամյա կնոջ մարմինը, հաղորդում է ARMENIA Today-ը:

 

Ափին հայտնաբերվել են նաև կնոջ անձնական իրերը: Այժմ նշված տեղանքում օպերատիվ-քննչական միջոցառումներ են անցկացվում: Ըստ ARMENIA Today-ի՝ զոհվածը Նաթելլա Գալստյանն է՝ լրագրող Նաիրի Հունանյանի մայրը: Վերջինս 1999-ի հոկտեմբերի 27-ին ահաբեկչություն էր իրականացրել ՀՀ Ազգային ժողովում:

 

Գալստյանի հարևանուհի Ալևտինա Սմիրնովան հաստատել է, որ նախօրեին տեսել է զոհվածին, իսկ երեկոյան նրա որդի Արմենն ասել է, որ չի կարողանում գտնել մորը: «Որդին փնտրել և նրան գտել է ծովում», - հայտնել է հարևանուհին:

 

Նաիրի Հունանյանը և նրա փոքր եղբայրը, ի թիվս այլոց, դատապարտված են ցմահ ազատազրկման: