Հայաստանը 2013-ին կմասնակցի երիտասարդ պարողների «Եվրատեսիլին». Գոհար Գասպարյան

18:07 • 23.11.12

Հայաստանն առաջին անգամ մասնակցելու է երիտասարդ պարողների «Եվրատեսիլին», որը տեղի է ունենալու Լեհաստանում` 2013թ–ի հունիսին, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

 

«Մարտ ամսին Հայաստանում կանցկացվի նախընտրական փուլ: Դա ավելի դասական ֆորմատի մրցույթ է, չի լինելու հեռուստաքվեարկություն, լինելու են պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներ և պարտադիր է, որ պարողներն ունենան պարարվեստի դասական կրթություն, իսկ ելույթները կարող են լինել ազատ ոճի մեջ»,- ասաց Գոհար Գասպարյանը:

 

2011-ին Հայաստանը մասնակցել է պատանի երաժիշտների «Եվրատեսիլին» է։

 

Անդրադառնալով «մեծերի» «Եվրատեսիլին» Գոհար Գասպարյանն ասաց, որ չի բացառվում, որ այս տարի մասնակցի ընտրությունը լինի փակ. «Դա Հանրային հեռուստաընկերության իրավունքն է, և նա է որոշում` ով կարող է մասնակցել մրցույթին: Երգչի կամ երգի ընտրությունը արվում է ներքին քվեարկության միջոցով: Բայց այդ մասին պաշտոնական որոշում դեռևս չկա»:

 

Ասուլիսի ժամանակ Գոհար Գասպարյանը նաև հայտնեց, որ Հանրային հեռուստաընկերությունը դարձել է PBI ընկերության կողմից կազմակերպվող միջազգային կոնֆերանսի անդամ։


«Դա նշանակում է որ Հանրային հեռուստաընկերությունը այսուհետև ամեն տարի կմասնակցի կոնֆերանսին, որին մասնակցում են աշխարհի գրեթե բոլոր Հանրային հեռուստաընկերությունները, որտեղ քննարկումներ և համատեղ ծրագրեր են մշակվում Հանրային հեռուստաալիքների վերաբերյալ: Գործնական կապեր են հաստատվել BBC-ի, CBS-ի և աշխարհահռչակ այլ Հանրային հեռուստաալիքների հետ»,- ասաց Գոհար Գասպարյանը:

 

Հաջորդ տարի այդ կոնֆերանսը տեղի կունենա Վաշինգտոնում և Հանրային հեռուստաալիքի պատվիրակությունը կմեկնի այնտեղ քննարկելու ոլորտում առկա խնդիրները: