Ferrari F12 Berlinetta-ն ԱՄՆ-ում բարեգործություն «կանի»
ԱՄՆ-ում Formula 1-ի ԱՄՆ-ի Գրան պրիի շրջանակներում վաճառվել է առաջին Ferrari F12 Berlinetta-ն: Մեքենայի վաճառքից ստացված 1,125 մլն ԱՄՆ դոլարը կտրամադրվի Սենդի փոթորկից տուժածներին, հայտնում է Luxury Launches-ը:
Մինչ այդ Ferrari-ն 345 հազար դոլար էր հավաքել՝ ԱՄՆ-ին փոթորկից հետո օգնություն ցույց տալու համար:
Ferrari-ն իր այս նմուշը շարքային ամերիկացի սպառողին կներկայացնի 2013-ի 2-րդ եռամսյակում:










