Թումանյանում 54-ամյա տղամարդը փորձել է հրկիզել հայրական տան՝ իր ավագ եղբորը պատկանող հատվածը

10:35 • 23.11.12

Նոյեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող Շաքարի տունը այրվում է:

 

Ինչպես Tert.am-ին հայտնեցին Ոստիկանությունից, պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, 54-ամյա Հակոբ Ք.-ն փորձել է հրկիզել նույն հասցեում գտնվող իր հայրական տան այն հատվածը, որտեղ բնակվում է եղբայրը` 56-ամյա Հովիկ Ք.-ն, սակայն հրկիզման փորձը կասեցվել է հրշեջ տեսչության աշխատակիցների կողմից:

 

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 20.45-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով: Նշանակվել է մասնագիտական փորձաքննություն: Կատարվում է քննություն: