S&P-ը պահպանել է Ֆրանսիայի վարկանիշն «АА+» մակարդակում

14:19 • 23.11.12

Standard & Poor's միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Ֆրանսիայի երկարաժամկետ սուվերեն վարկային վարկանիշը «АА+» մակարդակում՝ բացասական կանխատեսմամբ։

 

Գործակալությունը, միևնույն ժամանակ, զգուշացրել է, որ երկրի կառավարությանը հազիվ թե հաջողվի հասնել հաջորդ տարվա բյուջեի դեֆիցիտը կրճատելու նպատակին, հաղորդվում է BBC-ն՝ վկայակոչելով գործակալությանը։

 

Երեքշաբթի մեկ այլ վարկանիշային գործակալություն՝ Moody's-ը, մեկ կետով նվազեցրել էր Ֆրանսիայի պետական պարտատոմսերի վարկանիշը՝ AAA-ից հասցնելով AA1-ի՝ «տնտեսական հեռանկարների վատացման» պատճառով։