Գվատեմալայում հիվանդանոցի վրա հարձակում է իրականացվել. 7 զոհ

09:34 • 23.11.12

Գվատեմալայում մասնավոր հիվանդանոցի վրա զինյալ խմբի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 7, վիրավորվել 1 մարդ։
 

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, հարձակման պատճառները հայտնի չեն։
 

Տեղի լրատվամիջոցները տեղեկացնում են, որ զոհերից առնվազն մեկը հաստատության անվտանգության ծառայակիցն է եղել։


Ոստիկանները դեպքի վայրում մեծ քանակությամբ պարկուճներ են գտել, այդ թվում` խոշոր տրամաչափի։