Դերասանուհի Հոլի Բերիի նախկին ու ներկա սիրելիները կռվել են նրա տանը

10:45 • 23.11.12

Հոլիվուդյան դերասանուհի Հոլի Բերիի նախկին ընկերը կռվել է նրա ներկայիս ընկերոջ հետ նրա իսկ տանը, ինչի արդյունքում երկուսն էլ հոսպիտալացվել են, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ԱՄՆ ոստիկանության աղբյուրներին։


Հինգշաբթի դերասանուհու նախկին ընկեր Գաբրիել Օբրին այցելել է դերասանուհու տուն իրենց դստերը՝ Նալուին, տեսակցության համար։ Այնտեղ նրա և Բերիի նոր ընկերոջ՝ Օլիվիե Մարտինեսի միջև վեճ է ծագել, որը վերաճել է կռվի։ Տղամարդկանց կարողացել են բաժանել միայն ոստիկանները։


Կռվի հետևանքով կոտրվել է Օբրիի կողոսկրը և վնասվել դեմքը, իսկ Մարտինեսը լրջորեն վնասել է դեմքն ու պարանոցը։


Դեպքի վերաբերյալ դատական լսումները կսկսվեն դեկտեմբերի 13-ին։ Այժմ Օբրիին արգելված է մոտենալ Բերիին, Մարտինեսին և դստերը։