Կիևի կենտրոնում այրվել է Անի Լորակի ամուսնու ռեստորանը. 2 զոհ
Կիևի կենտրոնում գտնվող «Աուրա» ռեստորանում այս գիշեր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է Корреспондент-ը։
Ըստ ԱԻՆ տեղեկության՝ հրդեհն առաջացել է 1-հարկանի ռեստորանի շենքում, որտեղ վերանորոգման աշխատանքներ են տարվում։ Կրակը վնասել է շինության ավելի քան 500 քմ տարածք։
Ականատեսները պատմել են, թե ինչպես է շինություն մտել դիմակավորված 5 մարդ, բենզին լցրել ամենուր և այրել։ Ըստ նախնական տվյալների՝ ռեստորանը պատկանում է հայտնի երգչուհի Անի Լորակի ամուսնուն՝ Մուրատ Նալքաջիօղլուն։
Հրդեհի հետևանքով զոհվել են հավաքարարն ու աման լվացողը։
Դեպքի վայրում աշխատում են ՆԳՆ և ԱԻՆ աշխատակիցները։
Ռեստորանի բացումը նախատեսվում էր նոյեմբերի 27-ին։










