Մսավաճառը մորթել է տվել 4 գլուխ խոշոր եղջերավոր անասուն և խաբեությամբ չի վճարել ու տիրացել է 800.000 դրամի

10:28 • 23.11.12

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից երեկ Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող սուպերմարկետից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել սուպերմարկետի 53-ամյա մսավաճառը։ Վերջինս խոստովանել է, որ նոյեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում մի բնակչի մորթել է տվել 4 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, և 4 օր հետո վճարելու պայմանով վերցրել միսը, սակայն չարաշահելով վստահությունը, խաբեությամբ չի վճարել և տիրացել է 800.000 դրամի:

 

Ինչպես Tert.am-ը տեղեկացավ Ոստիականությունից, նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Ապարանի բաժին: