Մոսկվայում ոստիկանական մեքենան բախվել է բենզատարին. 2 զոհ

11:28 • 23.11.12

Մոսկվա-Մինսկ մայրուղում պետավտոտեսուչների մեքենան բախվել է բենզատարին, որի հետևանքով մահացել է երկու մարդ, հայտնում է Вести-ն։


Միջադեպը տեղի է ունեցել Սմոլենսկի մարզի մայրուղու 171 կմ-ին։ Բենզատարը բախվել է «Տոյոտա» մակնիշի մեքենային, որում եղել են ոստիկաններ։


«Բախումից հետո «Տոյոտա»-ն այրվել է, նրա վարորդը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Նրա ուղևորը՝ ոստիկանության լեյտենանտը, մահացել է տեղում։ Մահացել է ևս մեկ ուղևոր, նրա ինքնությունը պարզվում է»,- հայտնել են ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։


Բենզատարի վարորդը վթարի հետևանքով չի տուժել։

Փաստի առթիվ անցկացվում է ծառայողական ստուգում, պարզվում են պատահարի մանրամասները։