Մոսկվայում հայտնաբերվել է Ուզբեկստանի քաղաքացու դի՝ կտրված ականջով

12:52 • 23.11.12

Մոսկվայի արևելքում անհայտ անձինք սպանել են Ուզբեկստանի քաղաքացու, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներին։

 

Ըստ տվյալների՝ հինգշաբթի ուշ երեկոյան Միր պողոտայում գտնվող №185 տանը հայտնաբերվել է Ուզբեկստանի 20-ամյա քաղաքացու դի՝ դանակի բազմաթիվ վնասվածքներով և կտրված ձախ ականջով։


Սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ըստ նախնական տվյալների՝ հարձակումը կատարվել է մի խումբ երիտասարդների կողմից, ովքեր հարձակվել են նրա վրա, դանակի մի քանի հարված հասցրել գլխին, մարմնին, ձեռքերին և ոտքերին, հետո կտրել ականջն ու փախել։