Մեքսիկայի նախագահն առաջարկում է փոխել երկրի անվանումը

09:01 • 23.11.12

Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնն առաջարկել է երկրի պաշտոնական անվանումից հանել «Միացյալ Նահանգներ»-ը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։ Նման օրինագիծը նա ուղարկել է խորհրդարան։

 

 «Եկել է ժամանակը, երբ մեքսիկացիները պետք է վերադարձնեն իրենց հայրենիքին գեղեցիկ ու հասարակ անունը՝ Մեքսիկա»,- հայտարարել է նախագահը՝ ընդգծելով, որ երկրի անունը հայտնվել է 19-րդ դարում, «այլ երկրների նմանվելու արդյունքում»։

 

Մեքսիկայի Միացյալ Նահանգներ երկիրն անվանվել է 1824թ.-ին, Իսպանիայից անկախանալու արդյունքում։

Պաշտոնական անվանումը հանդիպում է միայն պաշտոնական փաստաթղթերում, ինչպես նաև թղթադրամների վրա։ Կալդերոնը հիշեցրել է, որ այն գրեթե չի օգտագործվում առօրյայում։