Նովոսիբիրսկում «աշխարհի վերջի» վախից ամուսնությունները պակասում են
Նովոսիբիրսկի երիտասարդ զույգերը մեծ հետաքրքրություն չեն ցուցաբերում «գեղեցիկ» թվականին ամուսնանալու համար, ինչպես դա լինում է այլ կրկնվող թվականներով օրերին, հաղորդում է INTERFAX գործակալությունը` հղում կատարելով մարզի ամուսնությունների պետական գրանցման վարչության ղեկավար Լյուդմիլա Դյադչենկոյին:
Դյադչենկոյի խոսքով, 2012թ. դեկտեմբերի 12-ին մարզում ընդունվել է 252 ամուսնության գրանցման դիմում, այդ թվում 188-ը Նովոսիբիրսկի բնակիչներից:
«Նման ցուցանիշը զգալիորեն պակաս է, քան, օրինակ մեկ այլ պարզ ամառային օրվա դեպքում, երբ Նովոսիբիրսկում մոտ 300 զույգ է գրանցվում», - պարզաբանել է նա:
Գործակալության զրուցակիցը նաև նշել է, որ 2012թ. դեկտեմբերի 21-ը` օր, որը զանգվածային գիտակցության մեջ կապված է «աշխարհի վերջի» հետ, ամուսնական խոստումով կապվել նախատեսում են 153 զույգ, այդ թվում Նովոսիբիրսկում միայն 109 զույգեր:










