Օբաման 2 հնդկահավի «ներել» է, իսկ 3-ին կերել՝ հարազատների հետ միասին

08:40 • 23.11.12

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, պահպանելով պատմական ու մշակութային ավանդույթները, միլիոնավոր ամերիկացիների նման ընտանեկան միջավայրում է նշել Գոհաբանության տոնը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Սպիտակ տանը գցված տոնական սեղանի շուրջ Օբամային, ընտանիքից զատ, ընկերակցել են նաև մի քանի մտերիմ ընկերներ ու աշխատակազմի անդամները։

 

Ինչ վերաբերում է ճաշացանկին, ապա այն առանձնապես աչքի չի ընկել նրբաճաշակությամբ և բաղկացած է եղել ամերիկյան խոհանոցի սովորական ուտեստներից։ Մասնավորապես, մատուցվել են տապակած հնդկահավ, առանց որի այս տոնն ուղղակի անիմաստ է, խոզապուխտ, պանրով մակարոն, քաղցր կարտոֆիլ, ինչպես նաև կարտոֆիլային պյուրե։ Իսկ որպես աղանդեր՝ մատուցվել է 6 տեսակի թխվածք։

 

Նախքան տոնական սեղանի շուրջ նստելը, Օբաման Գոհաբանության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել բոլոր ամերիկացիներին։
 

Հիշեցնենք, որ նախօրեին Օբաման «ներում էր շնորհել» 2 հնդկահավի։