Ոստիկանության աշխատակիցները Երևան են տեղափոխել 3-ամյա աղջնակին, ում մայրը ՌԴ-ում պատիժ է կրում կալանավայրում (տեսանյութ)
Օտարության մեջ անապաստան ու անտիրական մնացած հայ երեխաներին հայրենիք տեղափոխելու խնդիրը ոստիկանության գործառույթներից է, ինչին արդեն հետևում է երեխայի կենսագրության մանրամասների ճշտումը, հարազատների հայտնաբերումը, փաստաթղթերի ձևակերպումը: Այս մասին հայտնում է Ոստիկանության կայքը՝ կից ներկայացնելով մի տեսանյութ, որում տեսագրված է նոյեմբերի 15-ին Ռուսաստանի Դաշնությունից Երևան 3-ամյա ծնված Տատյանա Նալբանդյանը տեղափոխումը:
Մինչ այդ արտաքին գործերի նախարարությունից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում գրություն էր ստացվել, որ Մոսկվայի մարզի Մոժայսկ քաղաքի քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացի Աննա Նալբանդյանի երեքամյա դուստրը իրենց «Երեխաների տուն» հաստատությունում է:
Ըստ Ոստիկանության տեղեկության, Աննա Նալբանդյանը դեռևս յոթ տարի ունի պատիժը կրելու, իսկ Ռուսաստանի Դաշնության Քրեակատարողական օրենսգրքի համաձայն՝ երեք տարին լրանալուց հետո այդ հաստատությունում երեխային պահելն արգելվում է:
Երեխային Երևան տեղափոխելու համար նոյեմբերի 12-ին Մոսկվա է մեկնել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակից, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վարդանյանը: Նոյեմբերի 15-ին փոքրիկ Տանյան հայրենիքում էր:
«Զվարթնոց» օդանավակայնում Տատյանա Նալբանդյանին դիմավորելու էին գնացել ոստիկանության աշխատակիցները:
Փոքրիկը կապաստանի մանկատանը, իսկ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում՝ գտնելու նրա հարազատներին...










