Օբամային սպանելու պատրաստակամություն հայտնած ոստիկանն ազատվել է աշխատանքից

14:03 • 23.11.12

ԱՄՆ-ի Ջեքսոնվիլ քաղաքի ոստիկան Սեմ Կոիվիսթոնն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից՝ ընդունելով, որ իր գործընկերների մոտ ասել է, թե կցանկանար սպանել նախագահ Բարաք Օբամային, գրում է Yahoo News-ը։

 

57-ամյա նախկին իրավապահը Միացյալ Նահանգներում կայացած նախագահական ընտրություններից հետո (նոյեմբերի 6-ին- Tert.am) գործընկերների մոտ ասել էր, որ «եթե Օբամային սպանելու հրաման ստանար, ապա առանց մի վայրկյան վարանելու կիրականացներ դա»։ Բացի այդ, նա հավելել էր, որ «իր համար միևնույն կլիներ, եթե ԱՄՆ-ի հյուսիսարևելյան հատվածի բնակիչները զոհվեին միջուկային պայթյունի հետևանքով, քանի որ նրանք աջակցում են Օբամային»։

 

Սակայն հարցաքննության ընթացքում Կոիվիսթոնը նշել է, որ իր մտքերը չափազանցված են եղել և իրենցից որևէ վտանգ չեն ներկայացրել։