Ռուսաստանը ռազմանավեր է ուղարկել Գազայի հատված
Ռուսաստանը Սևծովյան նավատորմի նավեր է ուղարկել Գազայի ափերի մոտ, որպեսզի իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրացման դեպքում տարհանի Ռուսաստանի քաղաքացիներին. այդ մասին «ՌԻԱ նովոստի» գործակալությանը հայտնել են ՌԴ ռազմա-ծովային հրամանատարության աղբյուրները։
Աղբյուրի հավաստմամբ՝ ռազմական ծառայության ընթացքում նավերի անձնակազմերը շարունակելու են պլանային ռազմական պատրաստվածություն անցնել, սարքավորումների և սպառազինության սպասարկմամբ։
Արդեն երկու օր է Իսրայելի և Գազայի հատվածում գործող պաղեստինյան խմբավորումների միջև ԱՄՆ-ի և Եգիպտոսի միջնորդությամբ հրադադար է հաստատվել։
Այսօր, սակայն, արդեն իսրայելի զինված ուժերը կրակ են բացել Գազայի հատվածի վրա՝ սպանելով մեկ և վիրավորելով 15 մարդու։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14–ից Իսրայելը 8 օր հրթիռակոծում էր Գազայի հատվածը։










