Սևաստոպոլում հայկական եկեղեցի կկառուցվի

09:57 • 23.11.12

Ուկրաինայի Սևաստոպոլ քաղաքում Յուրի Գագարինի հուշարձանի հարևանությամբ համանուն պողոտայում նախատեսվում է հայկական եկեղեցի կառուցել, հայտնում է Analitika-ն։


Սևաստոպոլի ազգային-մշակութային միությունների ասոցիացիայի նախագահ Վալերի Միլոդանի տեղեկությամբ՝ եկեղեցուն կից կգործի նաև հոգևոր-մշակութային կենտրոն։


Ինչպես հայտնել է Սևաստոպոլում հայկական համայնքի նախագահի տեղակալ Զոյա Մերկելովան, շինարարությունը կսկսվի մատուռից։