Ամերիկյան մետաղադրամը վաճառվել է 430 000 դոլարով

20:18 • 23.11.12

ԱՄՆ-ի գաղութային շրջանի 6 պենսանոցը, որը հատվել է Մասաչուսեթսում 1652-ին, Բալթիմորի Colonial Coin Collectors Club աճուրդում վաճառվել է 430 000 ԱՄՆ դոլարով, հայտնում է Associated Press-ը:

 

Վաճառքը քառակի գերազանցել է աճուրդի կազմակերպիչների ակնկալիքները: Նախկինում նույն նմուշը էլի էր վաճառքի հանվել, սակայն, օրինակ, 1992-ին դրա համար վճարել էին 35, 200 դոլար: Մետաղադրամի տիրուհի Լիլիան Քինգը, վաճառքի գումարի մասին իմանալուց հետո, ասել էր, թե երանի սպասած լիներ:

 

Մետաղադրամը հայտնաբերվել էր Նյու Յորք նահանգի կարտոֆիլի դաշտերից մեկում 23 տարի առաջ մետաղորսիչի միջոցով: Այժմ հայտնի է նույն մետաղադրամի միայն 8 նմուշ: