Սիրիան խստորեն դատապարտում է Թուրքիայի գործողությունները և Patriot-ի տեղակայումը
Դամասկոսը դատապարտում է թուրքական իշխանությունների որոշումը դիմել ՆԱՏՕ սիրիա-թուրքական սահմանին Patriot հրթիռային համալիրներ տեղակայելու խնդրանքով և այդ քայլը Անկարայի կողմից հերթական սադրանք է համարում, հաղորդում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան պաշտոնապես դիմել էր այդ ալյանսիսն Patriot ՀՕՊ համակարգեր տեղակայելու խնդրանքով:
«Սիրիան շեշտում է, որ դատապարտում է թուրքական կառավարության հերթական սադրիչ քայլը», - հայտնել է սիրիական պետական հեռուստատեսությունը հղում կատարելով երկրի ԱԳՆ-ին:
Հայտարարության մեջ նշվում է, որ Անկարան որևէ պատճառ չունի անհանգստանալու համար, քանի որ «Սիրիան հարգում է Թուրքիայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդի շահերը»:
Սիրիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը Թուրքիայի մեղադրել է իր տարածքում զինված ահաբեկիչներ նախապատրաստելու, զինելու և նրանց անօրինական կերպով Սիրիա ուղարկելու մեջ:
«Նախկինում Էրդաղանի կառավարությունը թուրքական բանակի ստորաբաժանումներ տեղակայեց սահմանին և նման կերպ բացեց թուրքական տարածքը հազարավոր ահաբեկիչների նախապատրաստելու և զինելու համար, որից հետո անլեգալ ձևով նրանց սահմանի մեր կողմն էր ուղարկում, որ սիրիայի քաղաքացիներին կոտորեն», - ասել է Սիրիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի տարածքում Patriot համակարգերի տեղակայումը անհանգստացնում է նաև Ռուսաստանին, և այդ կապակցությամբ երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննադատությամ էր հանդես եկել` հայտարարելով, որ այն կարող է մեծացնել ռազմական բախման հավանականությունը:
Օգոստոսին Թուրքիան ուժեղացրել է Սիրիայի սահմանին տեղակայված իր բանակի զորամիավորումը, տեղակայելով 2 տանկային գունդ և հրետանային ստորաբաժանումներ:
Գործակալությունը հիշեցնում է, որ Patriot համալիրները նախկինում տեղակայվել են թուրքական սահմանին` 1991թ. և 2003թ., առաջին և երկրորդ իրաքյան պատերազմների ժամանակ, սակայն ըստ նշանակության այդպես էլ չեն ծառայել:










