Թել Ավիվում ավտոբուս պայթեցնողն արաբական ծագումով Իսրայելի քաղաքացի է
Իսրայելի անվտանգության ուժերը ձերբակալել են Թել Ավիվում իրականացված ահաբեկչության պատասխանատուներին։ Նրանց գտել են ավտոբուսի պայթեցումից մի քանի ժամ անց՝ Հորդանան գետի ափին՝ Ռամալլահ քաղաքից ոչ հեռու։
Ինչպես տեղեկացնում է vesti.ru-ն, հատուկ ծառայությունները ձերբակալության մասին հայտնել են երեկ երեկոյան։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Թել Ավիվի կենտրոնում հեռակառավարվող ռումբի միջոցով ավտոբուս էր պայթեցվել։ Տուժել էր 29 մարդ։
Հաղորդվել է, որ ահաբեկչությունն իրականացրել է Իսրայելի՝ արաբական ծագում ունեցող քաղաքացի։
Նրա գործընկերների ստույգ թիվը չի նշվում, սակայն հաղորդվում է, որ բոլոր ձերբակալվածները խոստովանել են իրենց մեղքը։ Խումբը կապ է ունեցել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ։










