Հնդկաստանում փողոցում միզող տղամարդը սպանել է 17-ամյա աղջկան՝ իրեն քննադատելու համար
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում 17-ամյա աղջկան սպանել են, երբ նա քննադատել է իր տան դարպասի վրա միզող տղամարդուն, հայտնում է BBC-ին։
Իրավապահների փոխանցմամբ՝ Բինուն, տեսնելով դարպասի վրա միզող տղամարդուն, սկսել է վիճել նրա հետ, ինչից տղամարդն ուղղակի կատաղել է։
Նա գնացել է տուն, վերցրել ատրճանակն ու վերադառնալով սպանել աղջկան, ինչպես նաև վնասել մորը։ Դրանից հետո տղամարդը դիմել է փախուստի։










