Վենեսուելայում իրար են բախվել 2 ռազմական ինքնաթիռ

08:49 • 23.11.12

Վենեսուելայի կենտրոնական մասում Զինված ուժերի 2 ինքնաթիռներ ցուցադրական թռիչքի ժամանակ իրար են բախվել, ինչի հետևանքով օդաչուներից մեկը զոհվել է, հայտնում է РБК-ը։

  

Ինքնաթիռները եղել են OV-10 Bronco դասի, որոնց արտադրությունն ԱՄՆ-ն դադարեցրել է դեռ 1976 թ.-ին։
 

Արտակարգ պատահարի պատճառները դեռևս հայտնի չեն. սկսվել է հետաքննություն։