Սպասվում են տեղումներ և ջերմաստիճանի նվազում. Առաջիկա 5 օրերի կանխատեսում
Նոյեմբերի 24-ին, 25-ին Հայաստանի առավելապես արևելյան շրջաններում, 26-ին՝ շրջանների մեծ մասում, 27-ին Սյունիքում սպասվում են տեղումներ, իսկ 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների կայքը։
Քամին կլինի արևելյան ուղղությամբ և 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 28-ի գիշերը` ևս 2-3 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 24-25-ին, 27-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, 26-ին հնարավոր է թույլ անձրև: 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:











