Շիրակում ավտոպատահարի հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է

21:20 • 24.11.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 18.55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Սալուտ գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Գազ 21» մակնիշի 45 ԼՕ 239 պետհամարանիշի (վարորդ` 1940 թ. ծնված Ստեփան Մարտիրոսյան) ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Մոսկվիչ» մակնիշի 03 UO 197 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս վարորդ 1948 թ. ծնված Ֆերդինանդ Մարտիրոսյանը և ավտոմեքենայի մոտ գտնվող 2009 թ. ծնված Ռաֆիկ Մինասյանը տեղում զոհվել են, իսկ 1959 թ. ծնված Ռայա Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշոցքի բժշկական կենտրոն, այնուհետև` Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:


Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: