Ահաբեկչություն՝ կրոնական տոնի ժամանակ. 7 պակիստանցի զոհվել է, 30-ը՝ վիրավորվել
Պակիստանում Աշուրայի տոնի առիթով կազմակերպված շիաների երթի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, վիրավորվել 30-ը, հայտնում է Courier Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Պակիստանի հյուսիս-արևմուտքում՝ Դերա Իսմայիլ Խան քաղաքում, երբ երթի են դուրս եկել մոտ 100 շիաներ: Զոհերի թվում 3 երեխաներ են:
Առայժմ ոչ ոք չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը, սակայն տեղի իրավապահները կասկածում են Թալիբանի պակիստանյան մասնաճյուղին:
Աշուրայի տոնով շիաները նշում են Մուհամեդ մարգարեի թոռ Իմամ Հուսեյնի մահը:
Աղբյուրը հայտնում է, որ սուննիները շիաներին համարում են «հերետիկոսներ» և Աշուրայի տոնակատարությունների ժամանակ հաճախ են նրանց թիրախ դարձնում:










