Կրկեսից փախած ուղտը իրարանցում է առաջացրել Գլենդելում
Այսօր սովորական խցանումը չէ, որ դանդաղեցրել էր Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի երթևեկությունը, այլ կրկեսից փախած ուղտը, հայտնում է Associated Press-ը:
Դեռ ուրբաթ օրը Ramos Brothers Circus-ից մի ուղտ էր փախել և սկսել էր ճեմել Glendale Boulevard-ում, նրա հետևից էլ՝ բարկացած վարժեցնողները:
Կրկեսից հայտնել են, որ Աթուլա անունով սապատավորը հենց վարժությունների դուրս գալուց առաջ որոշել էր «ընդմիջում անել»: Ըստ տերերի՝ ուղտը նախկինում երբեք չէր փախել:
Կրկեսի աշխատակիցները կարողացել են ի վերջո գտնել կամակոր ուղտին և հետ տանել, սակայն մինչ այդ կենդանին հասցրել է ազդել քաղաքի երթևեկության վրա:










