Բրեյվիկը մեղադրել է բանտի պահակներին իրեն ինքնասպանության դրդելու փորձի մեջ

15:16 • 24.11.12

Յոթանասուն մարդու կյանք խլած և նորվեգացի Անդերս Բրեյվիկը, ով 21 տարվա ազատազրկման է դատապարտվել, բանտային պայմանների մասին ԶԼՄ-ներին ուղարկված իր նամակում հայտնել է, թե պահակները փորձում են իրեն հասցնել ինքնասպանության, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:


Նամակում նորվեգացին բողոքում է «Իլա» բանտի պայմաններից՝ համեմատելով այն իրաքյան «Աբու Գրեյբ» բանտի հետ, որը հայտնի է ամբողջ աշխարհում 2004թ. ԱՄՆ ռազմական բանտարկյալներին ծաղրելու պատճառով։


«Եթե չլիներ այն փաստը, որ ես բացառիկ համբերատար մարդ եմ, ես, ամենայն հավանականությամբ, կխելագարվեի հուսահատությունից։ Ինչևէ, կա այն ամենի սահմանը, ինչին կարող է դիմանալ մարդը»,- ասվում է Բրեյվիկի նամակում։


Նա, մասնավորապես, նշում է, որ իրեն հետևում են, երբ նա հաբեր է ընդունում, նրան թույլ չեն տալիս մաքրել խցիկը, ամեն օր ստուգում են, ընդ որում, երբեմն դա կին պահակներն են անում։


Բրեյվիկը բողոքում է, որ սափրվելու և ատամները մաքրելու ժամանակ հսկողության պատճառով հոգեբանական ճնշում է զգում, այդ պատճառով ստիպված է հազվադեպ սափրվել և մաքրել ատամները։


Նա նաև բողոքում է, որ ուղղիչ հաստատության ղեկավարը խստացրել է իր անվտանգության ռեժիմը վրեժխնդրության պատճառով։


Իր հերթին բանտի ներկայացուցիչը նշել է, որ որևէ լրացուցիչ միջոցներ կալանավորի նկատմամբ չեն կիրառվել։