Մեծ Բրիտանիայում ջրհեղեղներ են, 3000 տուն հոսանքազրկված է

10:52 • 24.11.12

Միացյալ Թագավորությանը հզոր ցիկլոն է մոտեցել, որն իր հետ բերել է առատ անձրևներ և հեղեղել քաղաքներ ու գյուղեր, հայտնում է НТВ-ն։


Բրիտանացիների ավելի քան 3 հազար բնակելի տներ խավարի մեջ են, քանի որ հեղեղված շրջաններում անջատել են էլեկտրականությունը։


Բոլոր խոշոր գետերը դուրս են եկել հունից, հեղեղված են շենքերի առաջին հարկերը։ Հաղորդվում են որոշ սողանքների մասին։


Ջրային աղետն արդեն մեկ մարդու կյանք է խլել. ծեր բրիտանացու մեքենան ջրի հզոր հոսանքը գցել է կամուրջի տակ Անգլիայի հարավ-արևմուտքում Սոմերսեթ կոմսության Չյու Սթոուք գյուղում։


Բրիտանացի փրկարարները աղետի գոտուց տարհանում են հարյուրավոր մարդկանց։ Ամենից շատ վնասներ հեղեղը հասցրել է Լոնդոնի արվարձաններում, Հարավային Ուելսի և Շոտլանդիայի որոշ շրջաններում։


Նոր զոհերից խուսափելու համար Բրիտանիայի իշխանությունները փակել են ճանապարհները և դադարեցրել երկաթուղու աշխատանքը։