Calvin Klein-ի, Levi's-ի և Zara-ի հագուստների մեջ մասնագետները քաղցկեղածին նյութեր են հայտնաբերել
Greenpeace International-ի փորձագետները մի շարք հանրահայտ բրենդերի՝ մասնավորապես Calvin Klein-ի, Zara-ի, Levi’s-ի արտադրած հագուստի մեջ հայտնաբերել են թունավոր նյութեր, հայտնում է La Vanguardia-ն։
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մարդու առողջության համար լուրջ վտանգ ներկայացնող միացությունները, որոնցից որոշները նաև քաղցկեղածին են, պարունակվում են հագուստի արտադրության մեջ օգտագործվող նյութերում ու ներկերում։
Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ այդ հագուստները վտանգ են ներկայացնում ոչ միայն այն կրողների, այլ նաև շրջապատի համար։
Փորձագետների տվյալները վկայում են, որ նման վտանգավոր նյութեր առկա են Calvin Klein–ի հագուստների 88%-ում, Levi's-ի՝ 82%-ում և Zara 70%-ում։
Այժմ Greenpeace–ը ծրագրել է հիմնել Detox ընկերությունը, որը հայտնի բրենդերին կստիպի մինչև 2020թ-ը հրաժարվել հագուստի արտադրության ոլորտում վտանգավոր նյութերից, ինչպես որ արդեն արել են H&M–ն ու M&S-ը։










