FEMEN-ի ակտիվիստուհիները բողոքի ակցիա են կազմակերպել Բրազիլիայում

13:55 • 24.11.12

Ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստուհիները մերկ վիճակում բողոքի ակցիա են անցկացրել Ռիո դե Ժանեյրոյում սեքս ինդուստրիայի դեմ, հայտնում է Корреспондент-ը։


Նրանց
խոսքով, «Բրազիլիայի հասարակաց տների» հանդեպ ուշադրություն գրավելու համար՝ ակտիվիստուհիները գրավել են Copacabana Palace հյուրանոցի ծառուղին՝ «Բրազիլացի կանանց կարելի է գնել այստեղ» և «Բրազիլացի աղջիկներ՝ 50$» ցուցանակներով։


FEMEN-ը արձանագրում է, որ Բրազիլիայի սեքս ինդուստրիան ուղղություն է վերցրել դեպի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և պատրաստ է երկրպագուներին «արտադրական մասշտաբներով» բրազիլուհիներ մատակարարել։


Ըստ
ավանդույթի՝ հյուրանոցի անվտանգության աշխատակիցների կողմից ձերբակալված ակտիվիստուհիները հանձնվել են ոստիկանությանը։