Գերմանացին զուգահեռ ավտոկայանման համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)
Գերմանիայի Այզենախ քաղաքում գերմանացի վարորդը զուգահեռ ավտոկայանման նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ տեղավորվելով դիմացիր և ետևի մեքենաներից 13-սանտիմետրանոց դիստանցիայով, հայտնում է Life News-ը:
Այդպիսով գերմանացին գերազանցել է նախորդ ռեկորդը, որը սահմանել էր չինացի Խան Յուեն այս տարվա մայիսին։
Չինացին կարողացել էր կանգնեցնել իր Mini Cooper S մեքենան հարևանությամբ կայանված մեքենաներից 15 սմ հեռավորության վրա։
Կասկադյոր Ռոնի Վեսելբերգերը Գինեսի ռեկորդների գրքում էր հայտնվել, երբ Volkswagen Up մեքենան տեղավորել էր մյուս մեքենաներից ընդամենը 13,99 սմ հեռավորությամբ։










