Հռոմի Պապը նշանակել է վեց նոր կարդինալների
Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը Վատիկանում կայացած արարողության ժամանակ 6 նոր կարդինալ է նշանակել:
Պատմության մեջ առաջին անգամ Կարդինալների կոլեգիայի անդամների մեջ չկա եվրոպացի:
Կարդինալներին ուղված իր ուղերձում Հռոմի Պապը նշել է, որ կաթոլիկ եկեղեցին պատկանում է, ոչ թե մարդկանց մի առանձին խմբի, այլ այն պատկանում է ողջ մարդկությանը:
BBC-ի Վատիկանում գտնվող թղթակիցը տեղեկացրել է, որ զարգացող երկրների կաթոլիկ եկեղեցիների ղեկավարները բողոքում էին, որ տարեսկզբին նշանակված կարդինալները բոլորը եվրոպացի են, մասնավորապես, իտալացիներ:
Կարդինալների կոլեգիայի նոր անդամներ են դարձել ԱՄՆ-ի, Լիբանանի, Հնդկաստանի, Նիգերիայի, Կոլումբիայի և Ֆիլիպինների ներկայացուցիչները:
Նրանք կմտնեն այն խմբի կազմի մեջ, որը պատասխանատու է նոր Պապի ընտրությունների համար:










