Աշխատանքից ազատվել է Քեյթ Միդլթոնի մերկ լուսանկարները հրապարակած թերթի խմբագիրը
Իռլանդական Irish Daily Star թերթի գլխավոր խմբագիր Մայքլ Օ'Քեյնն աշխատանքից ազատվել է այն բանից հետո, երբ նրա ղեկավարած հրատարակությունը տպագրել էր Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի «թոփլես» լուսանկարները, ինչից հետո խնդիրներ էին առաջացել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Նախ սեպտեմբերին Օ'Քեյնին ազատել էին իր պարտականությունից, երբ հետաքննություն էր սկսվել այն նկարների տպագրման գործով, որոնցում Միդլթոնը առանց կրծկալի արևի լոգանք է ընդունում Ֆրանսիայում:
Հրատարակության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Օ'Քեյնն ինքն է որոշել հեռանալ պաշտոնից:
Closer ֆրանսիական տաբլոիդում հրապարակվելուց հետո սեպտեմբերի կեսին Քեյթի սկանդալային լուսանկարները տարածել էին նաև շվեդական և իտալական հրատարակությունները:










