Մոսկվայի թունելներից մեկում վթարի է ենթարկվել չորս ավտոբուս. կա 5 տուժած

10:48 • 24.11.12

Մոսկվայի թունելներից մեկում 4 ավտոբուսից կազմված շարասյունը վթարի է ենթարկվել, որի հետևանքով տուժել է 5 մարդ, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Մոսկվայի իրավապահ մարմիններին։


Վթարը
տեղի է ունեցել Կուտուզովսկ պողոտայի տակ գտնվող թունելում մոտավորապես ժամը 09։00-ին։


Ճանապարհապարեկային
ծառայության մեքենաների ուղեկցությամբ շարժվող շարասյան ավտոբուսները բախվել են միմյանց։ Պատահարի արդյունքում տուժել են զինվորական երաժշտական ուսումնարանի սաները։


«
Չորս ավտոբուսների շարասյան առաջին ավտոբուսը երկհարկանի է եղել։ Առաջին ավտոբուսի կտրուկ արգելակման արդյունքում նրան են բախվել մնացած ավտոբուսները։ Երկրորդ ավտոբուսում տուժել են վարորդը և ուսումնարանի չորս սան։Նրանց կյանքին ոչինչ չի սպառնում»,- պարզաբանել են իրավապահ մարմիններում։


Դեպքի
վայրում աշխատում է «շտապ օգնության» մի քանի բրիգադ։