Կրակոցներ Մոսկվայում: 1 զոհ և 2 վիրավոր

23:28 • 24.11.12

Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող ռեստորաններից մեկում կովկասյան ծագում ունեցող հաճախորդների միջև կրակոցների արդյունքում 1 մարդ զոհվել ևս 2-ը վիրավորվել են, տեղեկացնում է BBC Russia-ն:


Ըստ իրավապահ մարմինների աղբյուրներից ստացված տեղեկությունների՝ ռեստորանի հաճախորդների միջև առաջացել է վեճ, որը վերաճել է կռվի: Վիճաբանողները դուրս են եկել փողոց, որտեղ նրանց միջև սկսվել է փոխհրաձգություն:


Արդյունքում կռվի մասնակիցներից մեկը գլխին ստացած կրակոցի հետևանքով մահացել է:


Մոսկվայի ՆԳՆ վարչության մամլո ծառայությունում հաստատում են դիակի հայտնաբերման փաստը:


Ներկա պահին հանցանքի վայրում աշխատում է օպերատիվ քննչական խումբը, ճշտվում են միջադեպի պատճառները և մասնակիցները: