Մեծ Բրիտանիայում մերկ տղամարդը մագլցել և 3 ժամ մնացել է արքայազնի արձանի վրա (լուսանկարներ, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի կենտրոնական մասում մի տղամարդ, անտեսելով ցուրտ եղանակը, ամբողջովին մերկացել ու մագլցել է արքայազն Ջորջի արձանի վրա, գրում է Daily Mail-ը։
Տղամարդը, ում անունը չի հրապարակվել, մոտ 3 ժամ մերկ մնացել է արձանի գլխին նստած։
Արդյունքում ուշագրավ տեսարանը դիտելու համար հավաքվել են հարյուրավոր հետաքրքրասերներ։
Երեք ժամ արքայազնի «հետ» անցկացնելուց հետո, օրինազանցը որոշել է սեփական կամքով ցած իջնել՝ նախքան իրավապահների ժամանումը։
Ինչպես ավելի ուշ հայտնել են ոստիկանները, տղամարդուն չեն ձերբակալել, սակայն տեղափոխել են Լոնդոնի հիվանադանոցներից մեկը, որտեղ մասնագետները կստուգեն նրա հոգեկան վիճակը։










